Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Կառավարությունն ի՞նչ գործ ունի համերգ կազմակերպելու հետ

Կառավարությունն ի՞նչ գործ ունի համերգ կազմակերպելու հետ
11.08.2023 | 18:02

Սեպտեմբերի 23-ին, 44-օրյա պատերազմի եռամյա տարելիցից 4 օր առաջ, կառավարությունը մեծ համերգ է կազմակերպում: Փոխվարչապետերը, նախարարներն այսօր կառավարության նիստին խոնարհ նստած էին: Ու չնայած նրանցից ոմանք դեմ էին այդ որոշմանը, բայց լռել են: Լուռ ու հնազանդ են բոլորը: Մեկդ, գոնե մեկդ ըմբոստացեք էդ որոշմանը: 6 միլիոն դոլար ենք ծախսելու: Այդ 6 միլիոնը հատկացրեք քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: Արցախում սնունդ ու դեղորայք չկա, չգիտենք, թե ամեն րոպե ինչ կարող է տեղի ունենալ այնտեղ, սահմաններին: Այս ֆոնին ինչո՞ւ եք այդ տոնակատարությունը կազմակերպում: Չեղարկեք այդ համերգը: Եվ ընդհանրապես, կառավարությունն ի՞նչ գործ ունի համերգ կազմակերպելու հետ:

Էդիկ Բաղդասարյան

Դիտվել է՝ 4113

Մեկնաբանություններ